Google-ի նոր հավելվածը AI-ի օգնությամբ տեսանյութը վերածում է կոմիքսի

Google ընկերությունը թողարկել է էքսպերիմենտալ Storyboard հավելվածը, որի միջոցով արհեստական ինտելեկտը տեսանյութերը վերածում է կոմիքսների։ Այն դեռևս աշխատում է միայն Android հարթակի համար։

Հավելվածը շատ պարզ է. օգտատերը պետք է միայն ընտրի տեսանյութը, որը ցանկանում է դարձնել կոմիքս և  Storyboard–ն արդեն ինքնուրույն կվերլուծի բովանդակությունը, այնուհետև կըտրի, կմշակի ու կհամադրի ամենահետաքրքիր կադրերը և կներկայացնի վերջնական տարբերակը։

Կոմիքսի դետալները փոփոխությունների ենթարկել հնարավոր չէ, բայց էկրանին դեպի ներքև ժեստով ծրագիրը կգեներացնի նոր կոմիքս։

Ստացված կոմիքսը կարելի է պահպանել սմարթֆոնում։ Նշենք, որ ծրագիրը մշակման փուլում է և այն ոչ միշտ է իդելական արդյունք ցուցաբերում,  ոչ միշտ է տեսանյութի ամբողջ սյուժեն ներկայացնում։

Google-ը թողարկել է ևս 2 էքսպերիմենտալ հավելվածներ` Selfissimo! (iOSAndroid), որն ինքնուրույն սելֆի է անում և Scrubbies (iOS) տեսանյութերի խմբագրիչը։