Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

SmartCards+

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը հնարավորություն կտա նոր գիտելիքներ ձեռք բերել, կրկնել արդեն իսկ իմացածը, հիշել մոռացածը։  Հավելվածը տրամադրում է տարբեր թեմաներով քարտեր` ինֆորմացիայով, մեդիա կոնտենտով լրացված։ Հնարավոր է ստեղծել նաև սեփական թեմաներն ու քարտերը։

DiscountApp

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի գնումներ կատարելիս։ Սրա միջոցով կարող եք արագ հաշվել տոկոսներ։

Savings Goals Pro

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ կարող եք խնայողություններ անել, հաշվել որքան է հարկավոր խնայել, տեսնել երբ կհասնեք սահմանված նպատակներին։