WhatsApp-ը 2018-ից մի շարք սմարթֆոններում այլևս չի աշխատի

WhatsApp մեսենջերը 2018-ին կդադարի գործել որոշ օպերացիոն համաարգերի ու սմարթֆոնների համար։

Այսպիսով, հաջորդ տարվա սկզբից այն չի աշխատի Windows 8.0, BlackBerry OS կամ BlackBerry 10 համակարգերում։ Ընկերությունը հայտնել է, որ նշված ՕՀ–երում WhatsApp-ի գործառույթներն այլևս չեն թարմանա, նոր հաշիվներ բացել նույնպես չի հաջողվի։

2018–ին պլանավորվում է դադարեցնել մեսենջերի աշխատանքը Nokia S40/S60-ում, ավելի ուշ` 2020-ին Android 2, 3, 7  և ավելի հին համակարգերում։