Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Multi Translate Voice: Say It 

Գինը՝ 12.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի առանց կոմպլեքսների շփվել այլազգիների հետ։ Այն կարող է ակնթարթորեն աուդիո թարգմանություն անել։

Regression Calc

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն պատկերել բազմաչափ ռեգրեսիայի գծային մոդել։ Կարելի է մոդելավորել 9 տարբեր ռեգրեսիաներ։

My Graphing Calculator

Գինը` 0.99$ – անվճար

Սա գրաֆիկական հաշվիչ է: Պարզապես մուտքագրեք ցանկացած հավասարում, պարաբոլներից մինչև Ֆուրիերի շարքը, այն ակնթարթորեն կտրամադրի պատասխանը: