Հայտանբերվել է iOS–օգտատերերի վրա հաքերային հարձակման նոր միջոց

Հաքերները մտածել են նոր միջոց Apple սարքերի օգտատերերի տվյալները գողանալու համար։ Սա հայտնաբերել են ESET ընկերության մասնագետները։

Ընկերության տվյալներով` կազմակերպվում է ֆիշինգային հերթական գրոհը։ Oգտատերեը ստանում են ծանուցող նամակներ, որտեղ ասվում է, որ նրանք  App Store-ից գնումներ են կատարել։ Կեղծ նամակը իրականին նման է, այնտեղ նշված են գործարքի մանրամասները և արժեքը։ Նամակին կցված է «վճարման ստացականը», որը կեղծ է և վրան սեղմելիս` հղումը տանում է ֆիշինգային կայք, որտեղ էլ զոհը մուտքագրում և հաստատում է իր անձնական տվյալներն ու բանկային քարտի համարը։ Այս կերպով այդ տվյալները հայտնվում են հաքերների ձեռքում։

ESET–ի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս զգուշանալ և ուշադրություն դարձնել նամակն ուղարկողի էլ. հասցեին, քանի որ այն կապ չունի Apple ընկերության հետ։