Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Funnel 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս կարճ ժամանակում ծանոթանալ օրվա լրահոսին՝  BBC, NPR, VOA, CBC և այլ առաջատար լրատվական ծառայությունների աուդիո ձայնագրություններով:

Braintoss

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է ձայնային նշումներ կատարելու համար, թույլ է տալիս նաև կիսվել մտածմունքներով ու խոհերով, ձայնագրել դրանք և պահպանել։

History Events

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածն ամեն օր կտեղեկացնի պատմական կարևոր իրադարձությունների մասին։

Emoji Names

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածով կարող եք իմանալ բոլոր էմոջիների պաշտոնական անունները, նշնակությունը և կիրառությունը։