Երևանում առաջին անգամ կանցկացվի Yerevan Blockchain Hackathon

Հունվարի 27–ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Yerevan Blockchain Hackathon։ Այն կազմակերպում են Hero House-ը, Zap և YLedger ընկերությունները։ Հաքաթոնին կարող են մասնակցել 2–5 հոգուց կազմված թիմեր։

Գրանցվել հնարավոր է այստեղ, վերջնաժամկետը հունվարի 25–ն է։ Մասնկացությունն անվճար է։ Առաջին, երկրորդ և երրորդ հաղթող թիմերը կստանան համապատասխանաբար 500, 250 և 100 դոլար դրամական պարգևներ։

Նշենք, որ Yerevan Blockchain Hackathon–ին ներկա կլինեն նաև խոսնակներ արտերկրից: Blockchain Tech Corp-ի և Նյու Յորքում գործող Bitcoin Center-ի հիմնադիր Նիք Սփանոսը, որն ավելի քան 30 տարվա փորձ ունի ՏՏ ոլորտում, Zap ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Թոմ Սենթ Լորենթը։