Facebook-ը ձեռք է բերել Confirm.io սթարթափը

Facebook-ը ձեռք է բերել Confirm.io սթարթափը, որը տրամադրում է փաստաթղթերի` անձնագրի, վարորդական իրավունքի, նույնականացման քարտի վավերացումն ստուգող ծառայություն։ Techcrunch-ի հաղորդմամբ` Բոստոնում գործող սթարթափը կփակվի և ամբողջ թիմն ու տեխնոլոգիաները կտեղափոխվեն Facebook:

Confirm.io–ն սկսել է գործուներությունը 3 տարի առաջ, այս ընթացքում ներգրավել է 4 մլն. դոլար ներդրում Cava Capital–ից և այլ ներդրողներից։ Սթարթափը զարգացրել է դեմքերի տարբերակման կենսաչափական տեխնոլոգիան։

Սթարթափի մշակած հնարավորությունները Facebook-ը կարող է օգտագործել օգտատիրոջ հավելյալ նույնականացման համար, եթե նրա էջը կոտրել են ու գաղտնաբառը կորցրել է։ Այժմ ընկերությունը կոտրված էջերը վերականգնելու համար պահանջում է անձը հաստատող փաստաթուղթի թվայնացված տարբերակը։