Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Learn Colors App Shapes Preschool Games for Kids

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախադպրոցական տարիքի երեխաների համար է, այն տրամաբանական փազլ խաղերի միջոցով կսովորեցնի գույները, ճանաչել կենդանիներին, կօգնի ձեռք բերել մաթեմատիկական տարրական գիտելիքներ:

KleeMoji 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա էմոջիների փաթեթ է հասկի ցեղատեսակի շան անիմացիոն պատկերներով։ Էմոջիներն ու սթիքերները կարող են զրույցն ավելի հետաքրքիր դաձնել։

The Enchanted Books

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Հենրիին գտնել և հետ վերադարձնել կախարդական գիրքը: Նպատակին հասնելու համար պետք է որոնել ճիշտ ճանապարհներ, կայացնել ճիշտ ընտրություններ և որոշումներ, լուծել գլուխկոտրուկներ:

BeatMaker 3

Գինը՝ 24.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երաժիշտների համար։ Հնարավոր է գործիքավորել և ստեղծել նոր մեղեդիներ։