TravelTime Maps–ը ճամփորդներին կօգնի բացահայտել մոտակա հետաքրքիր վայրերը

Ճամփորդելիս հարկավոր է հուսալի օգնական, որը ցույց կտա մոտակա հյուրանոցների, թանգարանների, տեսարժան վայրերի գտնվելու տեղերը։ TravelTime Maps ծառայությունը կարող է դառնալ այդ հուալի օգնականը, որի օգնությամբ արագորեն կարելի է որոշել` ուր գնալ այսօր։

Բավական է միայն գրել քաղաքի անունը, ընտրել տրանսպորտի տեսակը և ժամանակը, որ պատրաստվում եք ծախսել ճանապարհի վրա և ծառայությունը կգտնի ու քարտեզի վրա ցույց կտա հետաքրքիր վայրերը` հաշվի առնելով խցանումները և ավտոբուսների երթուղիները։ Այս ֆունկցիան կօգնի ժամանակն արդյունավետ օգտագործել։

Բացի այդ, հնարավոր է որոնում կատարել մի շարք չափանիշերով։ Օրինակ` Սիդնեյի 3 տարբեր կետերում տեղակայված թարնգարանների քարտեզն այս տեսքն ունի.

Այս ծառայությունն իհարկե ունի որոշ բացեր, սրանով հնարավոր չի լինի նախապես անթերի պլանավորել ճամփորդության ամբողջ ընթացքը։ TravelTime Maps–ն ավելի հարմար է մոտակայքում գտնվող հետաքրքիր վայրերը բացահայտելու համար և օրն արագ պլանավորելու համար։ Այն աշխատում է Եվրոպական քաղաքների մեծամասնությունում, նաև Միացյալ Նահանգներում ու Ավստրալիայում։