Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit–ից

USA, NEW YORK CITY--Alexis Ohanian, is an Armenian American internet entrepreneur, activist and investor based in Brooklyn, New York, best known for co-founding the social news website reddit, helping launch travel search website hipmunk, and starting social enterprise breadpig. (Photo by Neville Elder/Corbis via Getty Images)

Ամերիկահայ միլիոնատեր, Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ այլևս ամենօրյա գործունեությամբ չի զբաղվի ընկերությունում: Ալեքսիսը գործունեություն կծավալի Initialized Capital վենչուրային ընկերությունում, միաժամանակ կպահպանի իր տեղը Reddit ընկերության խորհրդում:

Նա հայտարարել է, որ ընկերությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար, այս ձեռքբերումը թողնում  է համահիմնադիր Սթիվ Հոֆմանին:

Օհանյանի խոսքով` հեռանալու որոշումը կայացնելիս մեծ դեր են ունեցել մի շարք անձնական և մասնագիտական գործոններ, այդ թվում նաև թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ ամուսնությունը և նրանց դստեր` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի, ծնունդը։

Initialized Capital–ը  հայտնի է ներդրումային ծրագրերով, այդ թվում թվային արժույթների փոխանակման Coinbase և Instacart առցանց ծառայություններում իր ներդրումներով: Ընկերության համահիմնադիրն է Հարրի Թանը:

Նշենք, որ Reddit-ը Ալեքսիսը իր ընկերոջ հետ` Սթիվ Հոֆմանի հետ հիմնել են 2005-ին, ընկերությունը 2017-ին 200 մլն դոլար եկամուտ է ունեցել։