Facebook-ը թեստավորում է սպասված ֆունկցիա

Facebook-ը թեստավորում է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատերերին նեգատիվ վերաբերմունք ցուցաբերել այլ օգտատերերի մեկնաբանություններին։ Նոր ներդրվող կոճակը կոչվում է «downvote»։

Սոցցանցի օգտատերերը նկատել են նոր հայտնված կոճակը և սքրինշոթերն ուղարկել լրագրողներին, որոնք էլ իրենց հերթին դիմել են ընկերությանը։ Facebook-ը հայտնել է, որ չի թեստավորում «դիսլայքը»։

«Մենք ուսումնասիրում ենք ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտատերերին հանրային էջերի հրապարակումների մեկնաբանություններին գնահատական տալ։ Թեստն անցկացվում է միայն ԱՄՆ–ում սահմանափակ թվով օգտատերերի շրջանում»,–նշել է ընկերության ներկայացուցիչը։

«Downvote» կոճակը թույլ է տալիս իջեցնել այս կամ այն մեկանաբանության վարկանիշը, արդյունքում այն կարող է չցուցադրվել այլ օգտատերերի մոտ։ Գործիքը ներդրվել է վիրավորական, թրոլինգային և անպարկեշտ մեկնաբանությունները կանխելու համար։ Դեռևս հայտնի չէ արդյոք նոր ֆունկցիան հասանելի կդառնա աշխարհի բոլոր օգտատերերի համար։