Samsung-ն ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոն կներկայացնի

Հաշված օրեր են մնացել Samsung Galaxy S9-ի շնորհանդեսին, որը կներկայացվի MWC 2018 կոնֆերանսի ընթացքում։ Իսկ ինչ սպասել հարավկորեական ընկերությունից ապագայում, երևում է Samsung-ն ապագայի համար շատ հետաքրքիր զարգացումներ ունի, որոնք արտացոլված են նոր արտոնագրերում։

Ընկերությունն ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել, որը համալրված է լինելու էկրանի մեջ ներկառուցված մատնահետքի սկաներով:

Արտոնագրի նկարագրությունում նշված է նաև նավիգացիոն համակարգի ինովացիոն մեխանիզմի մասին, որն օգտագործում է էկրանին տարբեր աստիճանի սեղմելու սկզբունքը:

Երբ սմարթֆոնի էկրանն արգելափակված է, կենտրոնական ստորին հատվածը կարող է ծառայել որպես մատնահետքի սկաներ, որով էլ հնարավոր կլինի արգելաբացել սմարթֆոնը թեթև սեղմելով։

Ուժեղ սեղմելիս` կակտիվանա բարձրախոսը Bixby ձայնային օգնականի համար: Առավել ուժեղ սեղմելու պարագայում էլ էկրանին կհայտնվի հավելվածներ ցանկը: