Հայկական Earlyone-ը թողարկել է իր թարմացված հավելվածը՝ բոլորովին նոր դիզայնով և սպասված ֆունկցիաներով

Earlyone-ը հերթերի կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ բջջային հավելված և հերթերի կառավարման ծրագրային ապահովում, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Microsoft Azure)։

Earlyone-ը թողարկել է իր հավելվածի թարմացված տարբերակը՝ բոլորովին նոր դիզայնով և սպասված ֆունկցիոնալությամբ։

  • Քանի որ հավելվածի օգտագործման աշխարհագրություն արդեն ընդլայնվել է, հնարավորություն է տրվում ընտրել Ձեր երկիրը և քաղաքը՝ տեսնելով միայն այն մասնաճյուղերը որոնք առկա են այդ տարածաշրջանում

  • Կազմակերպությունների ցանկը դասավորված է այբբենական կարգով՝ հեշտացնելով ընտրությունը
  • Հավելվածի օգտագործումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար, այժմ հնարավոր է ընդհամենը 2 հպումով կրկնել վերջին երեք ստեղծված կտրոնները
  • GPS-ի տվյալների առկայության դեպքում կազմակերպության մասնաճյուղերի ցանկը դասավորվում է ըստ հեռավորության՝ ցուցադրելով ամենամոտ մասնաճյուղը

  • Ինչպես նաև հնարավոր է տեսնել բոլոր մասնաճյուղերը քարտեզի վրա
  • Սպասարկման համար նախընտրելի ժամ ընտրելիս, եթե մասնաճյուղը արդեն իսկ ծանրաբեռնված է, համակարգը Ձեզ առաջարկում է մոտակա ազատ ժամը, որպեսզի Դուք սպասարկվեք առանց սպասելու։ Համենայնդեպս, եթե Դուք միևնույն է ցանկանում եք ստեղծել կտրոն Ձեր ընտրած ժամի համար, ապա համակարգը զգուշացնում է, որ այդ դեպքում Դուք համաձայնվում եք սպասել, մինչ կսպասարկվեն տվյալ պահին հերթում սպասող բոլոր կտրոնները։
  • Կտրոնի ինտերֆեյսը նույնպես թարմացվել է և դարձել է ավելի մատչելի
  • Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Դուք չեք հասցնում մոտենալ մասնաճյուղ մինչ Ձեր ընտրած ժամը, ապա հավելվածը հնարավորություն է ընձեռում հետաձգել սպասարկումը 5, 10 կամ 15 րոպեով՝ «Ուշանում եմ» կոճակի օգնությամբ
  • Նամակին կից կարող եք գտնել վերոնշյալ կետերի նկարները

Նշենք, որ հավելվածն անվճար է, ինչպես օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը: Այն գործում է iOS և Android համակարգերում։  Արդեն ունի ավելի քան 35,000 ներբեռնում, ամսական կտրվածքով դրա օգնությամբ ստեղծված կտրոնների քանակը գերազանցում է 50,000-ը։

Բացի նոր ինտերֆեյսով ու հնարավորություններով ներկայանալուց` Earlyone-ը ամփոփել է նախորդ տարին։ Այսպիսով, 2017 թ. ընթացքում Earlyone-ը շարունակել է համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաև մուտք է գործել ապահովագրական ընկերությունների և վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ՝ այստեղ նույնպես նպաստելով առանց հերթում սպասելու սպասարկման մշակույթի ձևավորմանը։ Ընդլայնվել է նաև Earlyone-ի գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով 2 նոր երկիր։

Earlyone-ը այժմ գործում է Բելառուսական 8 և Վրացական 5 քաղաքներում։

2017-ի գլխավոր ձեռքբերումներից եղավ նաև Microsoft-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում Earlyone-ը ներառվեց Microsoft-ի Co-sell ծրագրում, ինչը նշանակում է, որ Earlyone լուծումը տարածվելու է նաև Microsoft-ի ներկայացուցիչների կողմից։