Ագարակում գործում է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Հայաստանի Սյունիքի մարզի հարավարևմտյան մասում գտնվող Ագարակ քաղաքում՝ Իրանի հետ սահմանից 2-3 կմ հեռավորության վրա, արդեն գործում է Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոնը։

«Մենք ուրախ ենք, որ Ագարակի բնակիչները հնարավորություն են ստացել դիտելու որակյալ հեռուստաբովանդակություն, ինչպես նաև օգտվելու արագ ֆիքսված ու շարժական ինտերնետից և որակյալ հեռախոսակապից։ Ucom-ի շարժական ինտերնետն, ինչպես գիտեք, 2017 թվականին ճանաչվեց Հայաստանում ամենաարագը։ Որպես հայկական ընկերություն՝ մենք ոչ միայն շնորհակալ ենք հենց հայկական ընկերությանը վստահելու համար, այլև ջանալու ենք նույն ծառայությունները մատուցել Հայաստանի բոլոր բնակավայրերում», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Շատ գոհ եմ մատուցվող ծառայությունների որակից՝ հեռուստատեսություն, ինտերնետ, հեռախոսակապ։ Եկել եմ պայմանագիրս վերակնքելու», – ասաց Ucom ընկերության 2 տարվա հավատարիմ բաժանորդ Հասմիկ Գևորգյանը։

«Խորհուրդ կտամ բոլորին օգտվել այս օպերատորի ծառայություններից։ Անկախ ընտրած սակագնային փաթեթից՝ կապի արագությունն ուղղակի հրաշալի է», – իր գոհունակությունը հայտնեց Ucom-ի մեկ այլ բաժանորդ Լևոն Ավանեսյանը։

Ագարակի վաճառքի և սպասարկման կենտրոնի ղեկավար Անի Բաղրամյանի խոսքով՝ չնայած Ucom-ի ֆիքսված ծառայությունները վաղուց հասանելի են Ագարակի բնակիչներին, սակայն վաճառքի և սպասարկման կենտրոնը նոր է դռները բացել ներկա և ապագա բաժանորդների առջև։ Հաճախորդները հիմնականում երիտասարդ են ու խստապահանջ։ Նրանց համոզմամբ ինտերնետը պետք է լինի միայն գերարագ, հեռուստաալիքների ընտրությունը՝ մեծ ու որակյալ հեռուստաբովանդակությամբ։ Այսօր Ucom-ը հենց այն հայկական ընկերությունն է, որը լիարժեք բավարարում է ամենախիստ բաժանորդների պահանջները։