Forbes-ը Պավել Դուրովին դոլարային միլիարդատեր է ճանաչել

Telegram մեսենջերի և ВКонтакте սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը ճանաչվել է դոլարային միլիարդատեր: Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է 1,7 մլրդ դոլար:

Առանցքային դեր է խաղացել Telegram-ի օգտատերերի քանակի աճը, որը հատել է ավելի քան 100 միլիոնի սահմանը։ Հենց հավելվածը գնահատվել է նվազագույնը 1 մլրդ դոլար։ Դուրուվի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում Telegram-ի օգտատերերի թիվը հասնում է 10 մլն-ի:

Նշենք, որ Դուրովն առաջին անգամ Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները» վարկանիշում հայտնվել է 2016 թվականին՝ զբաղեցնելով վարկանիշի 135-րդ տեղը: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել էր 600 մլն դոլար: 2017–ի գարնանը` 950 միլիոն դոլար։