Yandex.Taxi-ի ինքնավար ավտոմեքենան փորձաշրջան է անցնում Մոսկվայի փողոցներում։ Ընկերությունն իր YouTube–ի ալիքում տեղադրել է նոր տեսանյութ, որտեղ ցուցադրում է ինքնավար տաքսիի աշխատանքը։
Տեսանյութում կարելի է տեսնել, որ ավտմեքենան ինքնուրույն կառավարվում է, կողմնորոշվում այլ մեքենաների, ճանապարհային նշանների հետ, նաև շրջանցում է ճանապարհին հանդիպող ձնակույտերը և չի սահում մերկասառույցի վրայով անցնելիս։
Ավելի վաղ Yandex-ը հրապարակել էր եկամուտների և տաքսի ծառայության պատվերների քանակի մասին տվյալներ: Ըստ որի` 2017թ. հունվարին Yandex.Taxi-ի և Uber-ի համակցված ծառայությունների միջոցով պատվիրված ուղևորությունների ընդհանուր քանակը հասել է 62 միլիոնի, ինչը 77%-ով ավելի է նույն տարվա հունիսի հետ համեմատած։