Seaside Startup Summit India.GOA-ն կանցկացվի մարտի 6-11–ը

Հնդկական Գոայում Seaside Startup Summit–ը տեղի կունենա այս տարվա մարտի 6-11–ը: Ավելի քան 150 սթարթափ հնարավորություն կստանա մասնակցելու աշխարհի տարբեր կողմերից հրավիրված դասախոսների դասախոսություններին, campfire զրույցներին, հաջողակ բիզնեսմենների վարպետության դասերին: Սթարթափները կմրցեն՝ ըստ իրենց գործունեության ոլորտի և զարգացման աստիճանի:

ԱՄԷ–ում Seaside Startup Summit–ի արդյունքներն ամփոփելուց հետո կազմակերպիչներն անցել են Գոայում կայանալիք ոչ-ֆորմալ վրանային սթարթափ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին։

Սամմիթին կմասնակցեն բիզնես առաջնորդներ ամբողջ Հնդկաստանից, կստեղծվի համագործակցության նոր հարթակ: Նախատեսում են ունենալ շուրջ 800.000 ԱՄՆ դոլար ներդրումային պայմանավորվածություն և 50.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:

Նշենք, որ սամմիթը 1–ին անգամ կազմակերպվել է Հայաստանում 2016 թվականին: 2017 թվականին ունեցած հաջողությունից հետո միջոցառումն անցավ միջազգային մակարդակի՝ առաջին անգամ կազմակերպելով Ռաս Ալ Խայմայում (ԱՄԷ):

Seaside Startup Summit–ի համար Հնդկաստանը նույնպես ձեռք է բերել կառավարական աջակցություն և կիրականացվի տեղական կառավարման մարմինների օգնությամբ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները, Առևտրի և Արդյունաբերության նախարար Սուրեշ Պրաբհունը, Գոայի նախարար Մանոհար Պարիկարը, Գոայի մարզպետ Մրիդուլա Շարման ներկա կլինեն կայանալիք միջոցառմանը: Ինչպես Ռաս Ալ Խայմայում վառվեց նորարարական կրակը շեյխի կողմից, Հնդկաստանում այն կվառվի նախարարի կողմից:

Սամմիթի մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։

https://www.facebook.com/seasidestartupsummit/videos/569099633443918/