Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Origami Flowers

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամն սովորական թղթի կտորը կարող եք վերածել արվեստի գործի` պատրաստելով օրիգամիներ։ Հավելվածում առկա են 13 տարբեր ծաղիկների  պատրաստման եղանակները։

iShrug: Text Faces for iMessage

Գինը՝ 2.99$ – անվճար

Սրանք կետադրական նշաններից պատրաստված սմայլիկներ են, որոնցով կարելի է զարմացնել ընկերներին:

War of Eclipse

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պիքսելային ոճով պատրաստված խաղ է, որի ընթացքում պետք է պայքարել օդային մարտանավերով, հավաքել միավորներ և կիսվել արդյունքներով սոցցանցերում: