Մատչելի և հզոր տեսախցիկով սմարթֆոններ

Meizu MX6


Մետաղական կորպուսով և  գեղեցիկ  դիզայնով  սմարթֆոնը չինական շուկայում մեծ պահանջարկ է վայելում։ Ունի 12 մգպ տեսախցիկ։  Ֆոտոյի ինտերֆեյսը հեռու է լուսանկարչի երազանքից, բայց որակյալ լուսանկարներ ստանալ հնարավոր է: Միակ խնդիրը ֆոկուսն է. պետք է անընդհատ շտկել այն։ Սմարթֆոնը չնայած արժեքին ունի հզոր պրոցեսոր, որի  շնորհիվ ներբեռնած հավելվածները աշխատում են  արագ:

 

Sony Xperia M5 (Dual)     

Որակյալ ու մատչելի սմարթֆոններ ընտրելիս առաջնային տեղում են  չինական կամ ճապոնական  արտադրանքները։ Բացառություն չէ և Sony Xperia M5 (Dual) –ը։ Sony Xperia M5 (Dual)–ի հասարակ տեսքից չի զգացվում, որ այն կարող է ունենալ  21 մգպ հիմնական տեսախցիկ։Սմարթֆոնը լավ ֆոկուսավորում է նկարվող օբյեկտը, ցանկացած լուսավորությամբ սենյակում  անում է որակյալ տեսագրություն ու  երբեք չի խառնում`  իրական գույներն օնլայն ժապավենին փոխանցելիս։ Դիմային տեսախցիկը նույնպես հզոր է` 13 մգպ։

 

ZTE Nubia Z11 mini S

 


Ամուր կորպուսով դիմացկուն սմարթֆոն Z11 mini S-ը զինված է 22 մգպ ֆոտոխցիկով, որը թույլ է տալիս լավ լուսանկարել դետալները , ունենալ մեծ դիապազոն, նկարել որակյալ տեսահոլովակ։
Այս սմարթֆոնը  մութ տարածքում լուսանկար կամ տեսագրություն անելու համար այդքան էլ հարմար տարբերակ չէ։
Ի դեպ՝ չինական շուկայում մասնագետների կարծիքով այն մրցակիցներ գրեթե չունի՝ դիզայնի, գնի և ֆոտոխցիկի հնարավորությունները հաշվի առնելով։

Honor 6X


Huawei–ը  շարունակում է մնալ Samsung-ի և Apple-ի ամենաազդեցիկ մրցակիցը։   Տեսախցիկների օպտիմալացման հարցում նույնիսկ առաջ  է անցնում իր մրցակիցներից։ Այս հեռախոսը նույնքան լավ է նկարում ինչպես Samsung-ի և Apple-ի ամենալավ մոդելները։
Honor 6–ը        լավ է նկարում բոլոր պլաններում, հատկապես հաջողակ են  դետալային ֆոտոները: Ներդաշնակ գույների   արդյունքում «հագեցած» լուսանկարներ են ստացվում։ Ավտոֆոկուսը տեսախցիկի միակ թերությունն է, այն անհրաժեշտ  է կարգավորել ձեռքով։