Բարսելոնայում անցկացվող MWC 2018–ի ժամանակ Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր սմարթֆոնները, որոնց շարքում տեղ են գտել ընկերության հայտնի բջջայինների նորացված տարբերակները։
Nokia 8810
Սմարթֆոնն ունի LTE կապ, ժամանակակից բոլոր հավելվածները` մեսինջերներ և Google Assistan։Սմարթֆոնի նախնական շուկայական արժեքը 79 եվրո է։
Nokia 1
Nokia–ի հաջոևդ նորույթը Nokia 1–ն է։ Այն աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով և Go կցորդով(նախատեսված է հարմարություն է ոչ այնքան հզոր սմարթֆոնների համար)։ Սմարթֆոնը համալրված է Google-ի ժամանակակից հավելվածների պարզեցված տարբերակներով, որը մտածված է սմարթֆոնի աշխատանքը թեթևացնելու համար։ Nokia 1–ի շուկայական արժեքը 85 դոլար է։
Nokia 6 (2018)
Ընկերությունը ներկայացրել է Nokia 6–ի նորացված տարբերակը։ Սմարթֆոնի մեկնարկային արժեքը 279 եվրո է։ Սմարթֆոնը Nokia–ի և HMD Global ընկերության համատեղ աշխատանքն է։ Nokia 6–ը ստացել է նոր դիզայն, Carl Zeiss օպտիկական համարագ, 5,5 դյույմ Full HD էկրան և Snapdragon 630 պրոցեսոր։
Nokia 8 Sirocco
Բոլորին հայտնի Nokia 8 Sirocco–ի նորացված տարբերակը համալրվել է 5,5 դյույմ QHD կորացված եզրեր ունեցող էկրանով և Snapdragon 835 պրոցեսորով։ Սմարթ սարքն ունի Carl Zeiss օպտիկական համակարգով երկակի ֆոտոխցիկ: Նորույթի արժեքը 749 եվրո է։
Ընկերությունը սմարթֆոնների նոր շարքը վաճառքի կհանի ապրիլին։