Համաշխարհային մոբայլ կոնգրեսի(WMC2018) ժամանակ ներայացրել են ներդիրներ, որոնք պատրաստված են CoolMax նյութից։ Ներդիրի ստորին հատվածում տեղադրված է 10 սենսոր, որոնք օգտատիրոջ քաշի հավասարաչափ բաշխման համար է նախատեսված։ Ի դեպ` ներդիրներն աշխատում են անգամ 10 տոննա ճնշման տակ։ Ներդիրի սենսորների ակտիվությունը գրանցելու և նայելու համար անհրաժեշտ է հատուկ հավելվածի միջոցով այն կցել սմարթֆոնին, որտեղ հստակ երևում է, թե օգտատիրոջ ոտքի որ հատվածում է ավելի շատ ճնշում գործադրվում։ Սա թույլ է տալիս կանխել ողնաշարի հետ ապագա խնդիրները։ Նկատելով խախտումները` ծրագիրն առաջարկում է շտկել մարմնի դիրքը, ուղղել քայլվածքը։ Նորույթն իր մեջ ունի նաև GPS համակարգ, որը գրանցում է քայլերի, սպառած կալորիաների քանակը։ Կոշիկի խելացի ներդիրներն արժեն 189 եվրո։ Վաճառքում կհայտնվեն 2018 թվականի օգոստոսին։
WMC 2018. Գերզգայուն տեխնոներդիրներ կոշիկների համար
26.02.2018