Mail.Ru Group–ի առաջատար մասնագետները Հայաստանում ներկայացրին MyTarget գովազդային հարթակը

Փետրվարի 27-ին 2-րդ անգամ Երևանում անցկացվեց Mail.Ru-Digital Day խորագրով սեմինար-հանդիպումը: Մեկ ամբողջ օր Mail.Ru Group-ից ժամանած առաջատար մասնագետները խոսեցին թվային մարքեթինգի զարգացման միտումներից և ինտերնետային գովազդի նոր գործիքների մասին և օրինակներով ցուցադրեցին առաջարկվող գործիքների կիրառությունը գործնականում: Սեմինարի կազմակերպիչներն են Mail.Ru Group-ը և վերջինիս հայաստանյան ներկայացուցիչ DigiSales ընկերությունը: DigiSales ընկերության զարգացման գծով ղեկավար Վահան Մանուկյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ սա զարգացման կարևոր նախապայմաններից է.

«DigiSales ընկերությունը կազմակերպելով այս միջոցառումը թույլ է տալիս առաջատարներին ծանոթանալ Հայաստանի համար համեմատաբար նոր, իսկ միջազգային շուկայում շատ լայն կիրառվող գործիքներին: Թույլ է տալիս ծանոթանալ ոլորտի միջազգային տենդնենցներին, որի շնորհիվ հայկական շուկան կդառնա մրցունակ միջազգային սանդղակում:Նման միջոցառումներն ու կոնֆերանսները հնարավորություն են տալիս հասնել միջազգային ստանդարտներին և  լինել մրցունակ: Մենք ձեռնամուխ ենք լինելու, որ նման միջոցառումները շարունակական բնույթ ունենան: Սրանով թույլ կտանք մեր ոլորտի մասնագետներին լինել զարգացած և թրենդերին տեղյակ: Սրանք արդյունավետ միջոցառումներ են.  Ապացույցն այն է, որ մենք տեսնում ենք՝  գովազդատուներին  արդեն ավելի կարևոր է ոչ թե  իրենց բրենդի կամ ծառայության ներկայությունը ինտերնետում այլ դա ներկայացված լինի ճիշտ, գովազդը լինի թիրախային, որպեսզի արշավները լինի արդյունավետ»:

Ալեքսանդրա Մոտորինան՝ Mail.ru Group-ի տարածաշրջանային մարքեթինգի ղեկավարը, իր խոսքում անդրադարձավ համացանցում գովազդի և մարքեթինգի տարածման ձևերին, ինչպես նաև խոսեց թվային միջավայրում դրանց զարգացման միտումների և թրենդների մասին:

«Համացանցում, գովազդային արշավ սկսելիս, պետք է հաշվի առնել զարգացման միտումներն ու հավանական սպառողներին անպայման հետևել հնարավոր բոլոր պլատֆորմերում. թե ինչ վարք են նրանք դրսևորում՝ ինչից են գոհ և ինչից՝ դժգոհ: Օգտատերերը, հատկապես՝ երիտասարդները, հիմա ցանկանում են մասնակցել բրենդի ձևավորման գործընթացին: Եվ նրանց այդ գործընթացում ներառելը հեշտ է, քանի որ հավանական սպառողները սոցիալական ցանցերում ակտիվ են ու բաց շուկայի ուսումնասիրողների համար: Նրանք իրենց պահելաձևով հուշում են մեզ, թե ինչ գովազդ են ուզում տեսնել, ինչը՝ ոչ»,- իր խոսքում նշեց Mail.ru Group-ի տարածաշրջանային մարքեթինգի ղեկավարը

Խոսելով թվային մարքեթինգի թրենդների մասին՝ Ալեքսանդրա Մոտորինան առանձնացրեց մի քանիսը. «Պետք է ուշադրություն դարձնել մի քանի թրենդի՝ ստեղծել հետաքրքիր ու գրավիչ կոնտետ՝ տեսոհոլովակների, նկարների միջոցով, առաջնային դարձնել մոբայլ գովազդը, հաճախ օգտագործել նոր զարգացող VR և AR տեխնոլոգիաներն ու աշխատել ինչ-որ ուսուցանող տարրեր ավելացնել գովազդում: Այսպես ձեր գովազդը թվային միջավայրում աչքի ընկնող կդառնա»:

Mail.Ru Group-ի միջազգային վաճառքների թիմի ղեկավար Եկատերինա Երոշենկոն խոսեց  Հայաստանում Mail.ru Group-ի լսարանի և բիզնեսի զարգացման գործում մեդիայի ընձեռած  հնարավորությունների մասին: Պատմելով  Mail.ru Group-ի հայաստանյան լսարանի մասին՝ Եկատերինա Երոշենկոն նշեց, որ Հայաստանում Mail.ru Group-ի սպառողների մեծ մասը շուրջ 59 % տղամարդիկ են,   իսկ մնացած մասը՝ 41 %-ը կանայք: Հայաստանի հնարավոր սպառողների 60 %-ը հարթակներ է մուտք գործում մոբայլ գաջեթներից: Ընկերությունը նաև ներկայացրեց MyTarget հարթակը: MyTarget-ը Mail.Ru Group-ի գովազդային հարթակն է, որը միավորում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշորագույն ծառայությունների ու սոցցանցերի օգտատերերին։ Հարթակի գործառույթների և առավելությունների մասին խոսեց Ալեքսանդր Ստրեբկովը՝MyTarget-ի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարը: Իր ելույթում բանախոսն անդրադարձավ նաև   թիրախավորված գովազդի առանձնահատկություններին, սոցցանցերում գովազդի  և բիզնեսի առաջխաղացման գործիքներին, նաև, թե ինչպես հայտնի «OK.ru»-ն օգտագործել բիզնեսի համար:

My Digital Day սեմինար-հանդիպումը բացառիկ հնարավորություն է նոր բիզնես կապեր ստեղծելու և ոլորտի մասնագետների հետ շփվելու համար։ Մասնակից ընկերությունը կստանա 30$-ին համարժեք կտրոն, որը կարող է օգտագործել MyTarget համակարգում գովազդային արշավ թեսթավորելու համար։ ։Mail.Ru Group-ը Ռուսաստանի խոշոր ինտերնետային ընկերություն է, որն իր մեջ ներառում է Вконтакте(vk.com), Одноклассники (ok.ru) և Мой мир (my.mail.ru) սոցկայքերը։ Mail.Ru Group-ի կազմում է նաև օֆֆլայն հարթակում գործող բջջային հավելվածը՝ MAPS.ME-ն:

 

 

Սյուզան Թոսունյան