Amazon Go-ի նոր մրցակիցը

Ամերիկյան AIWI  ընկերության ինժեներները մշակել են Amazon Go-ի այլընտրանքային տարբերակը։ Ստարթափի ներկայացուցիչները ստեղծել են արհեստական ինտելեկտի սեփական նախատիպը, որը թույլ է տալիս ավտոմատացնել ցանկացած սուպերմարկետի աշխատանք։

Ընկերությունն առաջարկում է սուպերմարկետների նոր տեսակ` առանց վաճաառողների և դրամարկղերի։ Գնորդը ընտրում է ապրանքը, իսկ արհեստական ինտելեկտի ալգորիթմը «գանձում» գումարը։ AIWI–ի արհեստական ինտելեկտը ոչ միայն ուղարկում է գնված ապրանքը, գանաձում հաշիվը, այլ նաև տվյալներ է հավաքագրում և վերլուծում հաճախորդների վարքը, որի արդյունքում ծրագիրը զարգացնում է իր` խանութը սպասարկելու հմտությունները։
Ընկերությունը  առաջին խելացի սուպերմարկետները կստեղծի 2018–ի վերջին։