Կրիպտոգրաֆիա. աշխատանքային քննարկում Microsoft–ում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը  մարտի 3–ին կազմակերպում է կրիպտոգրաֆիայի(գաղտնագրություն) վերաբերյալ աշխատանքային քննարկում։Հանդիպման ընթացքում կքննարկվեն տեղեկատվական անվտանգություն հիմունքները,կրիպտոգրաֆիայի դերը տեղեկատվական անվտանգությունում, պատմությունը,կրիպտոգրաֆիան արդի աշխարհում․ առկա մարտահրավերները թեմաները։
Քննարկումը կվարեն Թումաս Թումաղայանն ու Գուրգեն Հոբոսյանը։Այն կմեկնարկի 13։00–ին։ Անցկացման վայրը Microsoft ինովացիոն կենտրոնն է։ Կարող եք գրանցվել այստեղ։

Կրիպտոգրաֆիան գիտություն է տեղեկատվության գաղտնիության ապահովման և ճշմարտացիության, լրիվությունը ստուգելու և ապահովելու, նաև հեղինակներին պարզելու ու հաստատելու մասին։