Ամերիկացի ֆիթնես սիրահարները «խելացի» օղակ են ստեղծել

«Խելացի» օղակը ստացել է VHOOP անունը։ Հեղինակները VHOOP–ը  ցուցադրել են համաշխարհային մոբայլ ցուցահանդեսի (WMC 2018) ժամանակ, իսկ  ներկաները կարողացել են փորձարկել այն։

VHOOP–ն ունի ներկառուցված սենսորներ, որոնք իրական ժամանակում հավաքագրում են մարզվողի տվյալներն ու հատուկ հավելվածի միջոցով փոխանցում օգտատիրոջ սմարթֆոնին։

Հավելվածը թույլ է տալիս ոչ միայն ստեղծել մարզման անհատական ծրագիր, այլ նաև հաշվարկել կարևոր ցուցիչներ, օրինակ`այրած կալորիաների քանակը, մարզման տևողությունը և այլն։ Հեղինակները հավելվածում տեղադրել են  առաջատարների ցուցակով և գրանցած հաջողություններով վարկանիշային աղյուսակ`մրցակցությունն ու մոտիվացիան բարձրացնելու համար։

Օղակը թեթև է. կշռում է մոտ 1 կգ։ Այն հեշտ է տեղափոխել, քանի որ բաղկացած է 8 առանձնացող հատվածից։ «Խելացի» օղակի առաջին խմբաքանակը վաճառքում կհայտնվի արդեն ապրիլին և կարժենա 79 դոլար։