4G ցանց Լուսնի վրա

Ֆիննական Nokia ընկերությունը Գերմանիայի Part-Time Scientists (PTScientists) աջակցությամբ Vodafone բջջային օպերատորի հետ համատեղ պատրաստվում է 4G ցանց տեղադրել Լուսնի վրա։ Ընկերութունը նախատեսել է Երկրի արբանյակի վրա անհրաժեշտ սարքավորումները հասցնել 2019 թվականին։

Newsru-ի փոխանցմամբ  ցանցը ստեղծվելու է Nokia Ultra Compact Network տեխնոլոգիայի հիման վրա:

4G ցանցը նախատեսում են տեղակայել Լուսնի վրա, որպեսզի  Lunar Quattro  երկու լուսնագնացներին ապահովեն կապով։
Սա պամության մեջ առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերությունը  արբանյակ է ուղարկում Լուսին։ Նախատեսվում է լուսնագնացները  տեղափոխել Ապոլոն-17 տիեզերանավի վայրէջքի տարածք, որը վերջին թռիչքն էր կատարել Լուսնի վրա:

Lunar Quattro լուսնագնացների առաջադրանքներից մեկը կլինի 1972 թվականին ամերիկյան տիեզերագնացների թողած լուսնագնացի վիճակի գնահատումը: