Apple–ը պատրաստվում է մատչելի MacBook Air թողարկել

Տարիների ընթացքում  Apple MacBook Air  համակարգիչը, թե՛ տեխնիկական ցուցիչների, թե՛ գնային առումով փոփոխությունների գրեթե չի ենթարկել։ 2016 թվականից սկսած, երբ 11 դյույմանի մոդելը խանութների ցուցափեղկերից վերացավ, անգամ Միացյալ նահանգներում Apple–ի MacBook–երը կարելի է գնել 1000 դոլարից ոչ պակաս գնով, ինչը, չփոփոխվող դիզայնի պարագայում, համարվում է բավական բարձր գին։ Բնականաբար, բրենդի սիրահարները չէին կարող չդժգոհել նման վիճակից։ Ընկերությունը, կարծես թե, պատրաստվում է շտկել իրավիճակը։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան պատրաստվում է թողարկել MacBook Air մատչելի տարբերակը։


Նորույթի մասին տեղեկությունները շատ չեն, հավանական է, որ այն կունենա նոր սերնդի պրոցեսոր, USB Type-C  և  1440×900 պիքսելով որակյալ դիսփլեյ։ Մատչելի MacBook Air–ներին բրենդի սիրահարները երկար չեն սպասի. ընկերությունը նոութբուքը կներկայացնի առաջիկա 3 ամիսների ընթացքում։