Նոր հնարավորություններ Одноклассники.ru սոցցանցում

Одноклассники սոցիալական ցանցի տեսա և ձայնային զանգերում նոր հնարավորություններ են ավելացել։  Այժմ դրանք համալրվել  են արհեստական բանականության տարրերով, ինչը  օգտատերերին թույլ է տալիս  առանց հավելյալ ծրագրերի զանգեր կատարել ինչպես սոցցանցի web տարբերակում,  այնպես էլ` Android և iOS հավելվածներում։

 

Արհեստական բանականությունը վերլուծում է  ձայնի որակը, լսելիության աստիճանը, ինտերնետ կապը, տեղանքը, որի արդյունքում մասնագետները կարողանում են լավացնել զանգերի որակը։ Օրինակ` հարամարվետության համար, OK.ru-ն օգտատերերին հնարավորություն է ընձեռել զանգը դարձնել մինի փլեյեր և զրուցելուն զուգահեռ, անցնել սոցցանցի մյուս բաժիններ։