Lamborghini Urus. 2 տոննա կշիռով գերարագ ամենագնացը

Ժնևում կայացած ավտոցուցահանդեսի ժամանակ  Lamborghini ընկերությունը ներկայացրել է իր առաջին գերարագ ամենագնացը`Urus–ը։ Մեքենան ունի V8 Twin Scroll շարժիչ, որի հզորությունը 650 ձիաուժ է։ 100 կմ/ժ արագություն Urus–ը հավաքում է 3.6 վայրկյանի ընթացքում, իսկ 200 կմ/ժ` մոտ 12 վայրկյանում։ Բացի այս մեքենան ունի ամենամեծ մետաղական արգելակները։  Ամենագնացի քաշը 2.2 տոննա է, իսկ բեռնախցիկի տարողությունը 616 լիտր։ Մեքենայում տեղադրված է նաև սենսորային երկու դիսփլեյ և համակարգիչ։