Էլեկտրական լիցքավորման գեղեցիկ և ժամանակակից կայաններ BMW–ից, Ford–ից, VW–ից

BMW Group, Daimler AG, Volkswagen և Ford ավտոարտադրող ընկերությունները ներկայացրել են Ionity էլեկտրական լիցքավորման կայանների  նոր շարքի դիզայներական լուծումները։
Լիցքավորման կայանների հիմքը լուսային տուփերն են, որոնք գիշերները եզակի փարոսի դեր են կատարելու մեքենաների համար։


Էլեկտրալիցքավորիչի առանձնահատկություններից կլինի նաև հարթ մակերեսը, ինտելեկտուալ ինտերֆեյսը և թեթև նյութերը։


Ընկերությունները մտադիր են ստեղծել այդպիսի լիցքավորիչներով հագեցած 350 կվատտ հզորությամբ շուրջ 400 կայաններ։ Առաջին 20 սարքերը արտադրվել են դեռ անցյալ տարի, ևս 100 նախատեսվում է ստեղծել մինչև 2018–ի վերջը։ Ցանցը ամբողջությամբ կգօրծի 2020 թվականին։