Facebook-ը դեմքերի ճանաչման գործառույթն է փորձարկում

Facebook-ը սկսել է դեմքերի ճանաչման գործառույթ փորձարկել: The Inquirer-ի փոխանցմամբ լուսանկարները ներբեռնելուց հետո, ծառայությունը կսկսի ավտոմատ նշել ընկերներին: Օգտատերերը ծանուցումներ կստանան, եթե որևէ մեկը ցանցում իրենց նկարի վրա նշի և ցանկության դեպքում նրանք կարող են արգելել այդ լուսանկարների հրապարակումը: Հարթակի փոխանցմամբ՝ ալգորիթմը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել՝ շատերը դա համարել են ներխուժում անձնական կյանք:

Ծառայությունը դեռ հասանելի է միայն Եվրոպայի երկրներում:

Ավելի վաղ սոցցացը սկսել էր գործարկել երկու newsfeed ունենալու տարբերակը, բայց, համարելով դա անհաջող գաղափար, դադարեցրել է դրա թեստավորման գործընթացը։