Սոցցանցը սկսել է թեստավորել թայմլայնի ժամանակային դասակարգման բետա տարբերակը:
Օգտատերերից մեկը նկար է հրապարակել որի նկարագրության հատվածում գրել է՝ Instagram-ը անցել է լրահոսի ժամանակային դասակարգման, արդյո՞ք դա լավ նորություն է, թե վատ:
Նորույթը հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար, քանի որ գտնվում է թեստավորման փուլում: Կախված օգտատերերի արձագանքներից, ընկերությունը կորոշի հասանելի դարձնել նորույթը բոլորին, թե՝ ոչ:
Intsagram-ի լրահոսի ալգորիթմը, Facebook-ի տնօրինության տակ անցնելուց հետո, աշխատում էր նույն սկզբունքով՝ ինչքան շատ եք հավանում մի օգտատիրոջ լուսանկար, այնքան ավելի հաճախ են նրա հրապարակումները հայտնվում ձեր լրահոսում՝ դուրս թողնելով մյուս օգտատերերի հրապարակումները: