Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Scrap Hunt 

Գինը՝ 0.99$ – անվճար


Խաղն առաջարկում է կարճ ժամանակով դառնալ օդաչու և թռչելով վաստակել միավորներ։ Ունի 50 տարբեր աստիճանի բարդության մակարդակներ։

 

Flow

Գինը՝ 4.99$ – անվճար


Հավելվածն առաջարկում է հսկողության տակ առնել ամպային բոլոր տարածքները և հեշտությամբ գտնել ու պատասխանել Gmail, iCloud, Outlook, Yahoo, 163 mail նամակներին։

Feelca T 

Գինը՝ 0.99$ – անվճար


Հավելվածի միջոցով կարող եք ձեր նկարներից ֆիլմ ստանալ, պարզապես պետք է 24 կամ 36 լուսանկար իրար հետևից դասավորել և վերջ, հավելվածն ինքնաբերաբար կստեղծի ձեր ֆիլմը։

Pixel Boat Rush

Գինը՝ 1.99$ – անվճար


Մրցավազքի ընթացքում պետք է կարողանաք ոչնչացնել ձեր հակառակորդներին ծովի հատակին, ցամաքում և այլն։ Խաղում ներառված է 15 ուղղություն և 116 իրավիճակ։ Իսկ այս ամենը հաղթահարելու համար հեղինակները բազմաթիվ միջոցներ ե առաջարկում մասնակցին։