Ինչպես Apple–ը Սթիվեն Հոկինգին ձայն «նվիրեց»

Խնձորային ընկերության տնօրեն Թիմ Քուկը Twitter–ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ էր գրել Սթիվեն Հոկինգի մահվան առիթով։ Հոկինգի մահը ոչ միայն մեծ գիտական կարուստ էր, այլ Apple–ը կորցրեց նաև իր լավագույն բարեկամին։ Եվ ահա, թե ինչու։

Շատերը չգիտեն, որ Apple–ը զգալի դերակատարում է ունեցել հայտնի գիտնականի կյանքում։

1963 թվականին, երբ գիտնականի մոտ ախտորոշեցին ամիոթրոֆիկ սկլերոզ, նա կամաց–կամաց կորցրեց քայլելու, իսկ ավելի ուշ` 1985 թվականից սկսած նաև խոսելու կարողությունը։

Սկզբում Հոկինգն օգտագործում էր թղթե հարմարեցված այբբենարան, բայց շուտով գիտնականի հետ աշխատող ֆիզիկոս Մարտին Քինգը դիմեց կալիֆորնիական Words Plus ընկերությանը` Equalizer ծրագիր ստանալու համար։ Ծրագիրը թույլ էր տալիս ձեռքի վահանակի միջոցով բառեր գրել։ Equalizer–ը զուգակցեցին Speech Plus խոսքի սինթեզատորի հետ։ Առաջին թեստավորումը համաձայնեց կատարել Apple ընկերությունը իր ամենատարածված համակարգիչների` Apple 2 վրա։ Հենց այս ժամանակ էլ շնորհիվ տեխնոլոգիական լուծումների, Հոկինգը կրկին կարողացավ խոսել մարդկանց հետ։ Իսկ Apple–ը ի դեմս մեծ գիտնականի ձեռք բերեց մտերիմ ընկեր և լավ բարեկամ։