Այժմ Android–ն այնքան անվտանգ է, որքան iOS–ը. Google

Android օպերցիոն համակարհի անվտանգության հարցերով ղեկավար Դեվիդ Քլայդերմախերը հայտարարել է, որ այժմ Android–ը նույնքան անվտանգ է, որքան   մրցակից հարթակները։  CNET–ի փոխանցմամբ, խոսելով Android–ի անվտանգության մասին՝ նա նշել է, որ այս օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են իրենց սմարթֆոնը վնասել միայն այն դեպքում, եթե ծրագրեր ներբեռնեն այլ աղբյուներից։

Նրա խոսքով՝ եթե Apple–ը արգելում է App Store–ից դուրս  ծրագրերի ներբեռնումը, ապա Android–ը այլ քաղաքականություն է որդեգրել` այն պաշտպանում է օգտատերերին Google Play Protect  պաշտպանության տեխնոլոգիաների օգնությամբ։