WhatsApp մեսինջերի թարմացված տարբերակում միանգամից մի քանի նոր գործառույթ է հայտնվել։
Hi-Tech-ի փոխանցմամբ նորույթները հիմա հասանելի են և՛ iOS, և՛ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: WhatsApp-ու այժմ հնարավոր է խմբային խոսակցությունների սկզբնամասում նկարագրություններ թողնել, որի շնորհիվ խմբի մասնակիցները կտեղեկանան զրուցարանի կարևոր իրադարձությունների մասին:
Բացի այդ օգտատերերը կարող են որոնել խմբի օգտատերերին հենց խմբի անդամների ցուցակում:
Նորույթներն այսքանով չեն ավարտվել.WhatsApp-ը նաև այսուհետ թույլ կտա մի հպումով զանգը աուդիո տարբերակից փոխել տեսային տարբերակի։