Նոր գործառնություններ Google Play-ում

Google Play  առցանց խանութի նոր տարբերակը օգտատերերի դատին կհանձնվի  2018 թվականի մարտի վերջին: Օգտատերերին հասանելի կլինեն մի շարք նոր գործառույթներ։

Այմ Android  գաջեթները կունենան ծրագրային ապահովման և տեսահոլովակների սքրինշոթերի նոր չափ: Մշակողները դրանք ավելի տեսանելի են դարձրել, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ  ծրագրերի և խաղերի նկարագրություններին:

Բացի այդ մասնագետները ավելացրել են սահուն սքրոլինգ: Օգտատերերը կարող են սքրինշոթերը բացել նաև էջից վեր և ամբողջ էկրանով: Փոփոխություններ են կատարվել նաև էջերի դիզայնում: