Uber ինքնավար մեքենան` վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Uber  անվարորդ տաքսին թեստավորման ժամանակ մահացու վրաերթի է ենթարկել  կին հեծանվորդի։ Դեպքի հետ կապված ընկերությունը դադարեցրել է մեքենայի թեստավորման գործընթացը, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Ականատեսների խոսքով  հեծանվորդը երթևեկում էր փողոցով և մեքենայի ներսում գտնվող վարորդը, ով պետք է վերահսկեր մեքենայի ընթացքը, չի կարողացել կառավարել այն։

Հեծանվորդը բազմաթիվ վնասվածքների պատճառով մահացել է։ Ընկերությունը անժամանակ կասեցրել է մեքենայի թեստավորումը Ֆենիկսում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիոսկոյում և Տորոնտոյում։