Huawei նոր սմարթֆոնը 40 մգպ հզորությամբ տեսախցիկ կունենա

Մարտի վերջին Huawei ընկերությունը կներկայացնի նոր առաջատար Huawei P20 Pro սմարթֆոնը:

Մինչ ընկերությունը պատրաստվում է շնորհանդեսին, համացանցում արդեն հայտնվել են սմարթֆոնի հավանական լուսանկարները: Ամենայն հավանականությամբ նորույթի գլխավոր առանձնահատկությունը Leica օպտիկայով եռակի տեսախցիկն է, որը շուկայի համար նորույթ է:

Ֆոտոխցիկը բաղկացած է 3 մոդուլից՝ հիմնականը՝ 40 պիքսելանոց, 8 մեգապիքսելանոց հեռաֆոտոմոդուլից և լրացուցիչ 2 մեգապիքսելանոց մոնոքրոմ սենսորից: Տեսախցիկը նաև 5-ակի zoom կունենա, իսկ օբյեկտիվների դիաֆրագման տատանվում է f/1,6- f/2,4 միջակայքում:

Հայտնի է նաև, որ սմարթֆոնը կունենա 6,1 դյույմանոց դիսփլեյ  և կողմերի 19:9-ին հարաբերակցությամբ: Կունենա 6 ԳԲ օպերատիվ և 128/256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Ակնկալվում է, որ P20 Pro-ն կվաճառվի  €899 :