Apple Online Store փակվել է երեկոյան կայանալիք միջոցառմանն ընդառաջ

Ընկերության աշխատակիցները սկսել են խմբագրել օնլայն խանութը առաջիկա ժամերին կայանալիք կրթական իրադարձությանն ընառաջ։

Ամենայն հավանականությամբ Apple–ը կներկայացնի iPad–ի նորացված տարբերակը, որը համեմատաբար մատչելի կլինի իր նախորդներից։ Բացի տեխնոլոգիական նոր լուծումներից պլանշետը նաև Apple Pencil–ի հետ աշխատելու նոր գործառույթ կունենա։

Մատչելի տարբերակ ստեղծելը ընկերության նոր քաղաքականության մի մասն է, այպիսով Apple–ը  կմրցակցի  Chromebook–երի հետ, որոնցից օգտվում է Նահագների մի շարք դպրոցներ։