Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

The Firm 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղը եզակի հնարավորություն է ընձեռում դառնալ մեծ ընկերության գործադիր տնօրեն։ Ձեր գլխավոր խնդիրն է որոշել գնե՞լ առաջարկվող ապրանքները, թե` ոչ։ Պետք է կազմել գործնեության հստակ ռազմավարություն, որպեսզի ընկերությունը չսնանկանա։

Hitman Sniper

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է զարգացնել դիպուկահարի  հմտությունները։ Բարդությունները հաղթահարելու համար խաղն առաջարկում է 17 տարբեր տեսակի զենք։

Willio

Գինը՝ 2.99$ – անվճար

Պարզապես ստեղծեք իրադարձությունը հավելվածի ներսում և սահմանեք արտարժույթը, հավելվածն ինքը կհաշվի, թե ընկերներից ով` ինչքան պետք է մասնաբաժին վճարի սրճարանում։