Apple-ն օգտատերերի դատին է ներկայացրել 9.7 դյույմ անկյունագծով iPad պլանշետի թարմացված տարբերակը, որն արդեն Apple Pencil–ի հետ աշխատելու հնարավորություն ունի։ Մինչ այժմ խնձորային բրենդի գործիքը համատեղելի էր միայն iPad Pro-ի թանկարժեք մոդելների հետ:
Նոր պլանշետը կաշխատի 64 բիթ A10 Fusion պրոցեսորով: Այն զինված է 8 մեգապիքսել տեսախցիկով և Retina էկրանով:
Apple-ի նորույթը նախատեսված է դպրոցականների համար` ստիլուսի գործառույթները հարմարեցված են ուսումնական հավելվածների հետ: