Մեծ էկրանով սմարթֆոններն ավելի շատ ժամանակ են խլում. հետազոտություն

Որքան մեծ է հեռախոսը, այնքան շատ ժամանակ է օգտատերը ծախսում՝ նայելով դրա էկրանին: Այս մասին հայտնում է AppOptix ընկերության հետազոտությունը: Հետազոտության ժամանակ ոուսումնասիրվել է 4000 օգտատիրոջ տվյալ: Պարզվում է, որ 4,6 դյույմանոց էկրանով հեռախոսների օգտատերերը շատ ավելի քիչ են օգտագործում սմարթֆոնը, քան 5,5 դյույմ(և ավել) էկրաններով սմարթֆոնների տերերը:

Հետազոտությունը արվել է 2017 թվականի տվյալներով, բայց մասնագտեները վստահաբար նշում են, որ  այս տարի սմարթֆոնների վրա ծախսած ժամանակն ավելացել է: AppOptix-ից հայտնում են, որ օգտատերերը հիմնականում ժամանակ են  անցկացնում սոցցանցերում։ Դրանց հաջորդում են խաղերը, զվարճանքները , եղանակը և սպորտը: