Apple-ի օնլայն խանութում ավելացել է «մոխրագույն տիեզերք» աքսեսուարների շարքը, որոնք նախատեսված են առանձին վաճառքի համար։ Մինչև հիմա այս գունային լուծումով սարքավորումները առանձին չէին վաճառվում և ներառված էին միայն iMac Pro հավաքածուում, որի արժեքը մոտ 6000 դոլար է:
Magic Keyboard ստեղնաշարի արժեքը 149 դոլար է, իսկ արծաթագույնինը` 129 դոլար է: Magic Mouse 2 արծաթագույն մկնիկի արժեքը 79 դոլար է, իսկ «մոխրագույն տիեզերքը»՝ 99 դոլար: