Playboy-ը նույնպես հեռացել է Facebook-ից

Playboy Enterprises-ը օգտատերերի տվյալների արտահոսքի մասին վերջին սկանդալի պատճառով որոշել է հեռանալ Facebook-ից:

25 միլիոն հետևորդ ունեցող Playboy-ը նշել են, որ այլևս չեն ցանկանում իրենց էջն ունենալ անկառավարելի Facebook-ում:

Սկանդալից հետո սոցիալական ցանցում իրենց էջերը ջնջել են Mozilla-ն, SpaceX-ը, Tesla-ն եւ գերմանական Commerzbank բանկը: