Ավստրիական What? ստարտափը քրաուդֆանդիգային հարթակում սկսել է խելացի ժամացույցի ստեղծման համար միջոցներ հավաքել: Ժամացույցը միանգամից գրավել է մարդկանց ուշադրությունը իր արտասովոր լինելու շնորհիվ:
Ստարտափի առաջարկածլուծումը ոչ միայն ցույց է տալու ժամը, այլ նաև՝ տաբեր ասույթներ և աֆորիզմներ:
Quotes Watch անունով ժամացույցը ունի մինիմալիստական դիզայն և ցածր էներգասպառմամբ էլեկտրոնային թանաքով դիսփլեյ:
Ժամացույցի ստորին հատվածում ցուցադրվում է ժամը, իսկ վերևի հատվածում՝ ասույթները: Ֆիրմային հավելվածի շնորհիվ Quotes Watch-ը կարող է կարգավորել ասույթների թեմատիկան: Խելացի ժամացույցի գործառույթներն այսքանով չեն սահմանափակվում. այն կարող է ցույց տալ Twitter-ում սեփականատիրոջ հրապարակումները կամ Quotes Watch-ի այլ սեփականատերերի հաղորդագրությունները: