Google Home–ն այժմ կարելի է համակցել ցանկացած Bluetooth բարձրախոսի հետ

Մինչ Apple փորձում է  գտնել սեփական արտադրության երկու բարձրախոսները սինքրոնացնելու ուղին, Google–ն արդեն պատրաստ է իր սարքավորումները համակցել անգամ մրցակիցների արտադրանքի հետ։

Google Home, Home Mini և Home Max  սարքավորումներն այժմ կարելի է համակցել  այլ  Bluetooth-բարձրախոսների հետ և վայելել բարձրորակ ստերեոձայն։

Google–ի  բարձրախոսներն առանձին վերցրած   բարձր որակով  չեն փայլում, բայց, համակցելով դրանք Sony կամ  JBL բարձրախոսների հետ, կարելի է ստանալ ձայնի լավ որակ։