Apple–ը թույլ կտա iPhone–ի օգտատերերին անջատել մարտկոցի աշխատանքի դանդաղեցման գործառույթը

Apple ընկերությունը  վերջերս  պաշտոնապես թողարկել է  iOS 11.3–ը, որում մի շարք նորույթներ կան։

Այսուհետ օգտատերերը հնարավորոթյուն կունենան տեսնել iPhone–ի մարտկոցի վիճակը։ Տեղեկությունը կարելի է ստանալ «Կարգավորումներ–Մարտկոց–Մարկոցի վիճակը» հրահանգների միջոցով։

Օգտատերերը կկարողանան տեսնել, միացված է արդյոք սնուցման կառավարման գործառույթը (այն պաշտպանում է iPhone–ը հանկարծակի անջատումներից, եթե մարտկոցն ունակ չէ կառավարել հզորության չափից ավելի սպառումը), թե` ոչ։

Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը հնարավորություն կտա ինքնուրույն միացնել և անջատել այդ հնարավորությունը iPhone 6–ում, iPhone 6 Plus–ում, iPhone SE–ում, iPhone 6s–ում, iPhone 6s Plus–ում, iPhone 7–ում և iPhone 7 Plus–ում։