Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

monotone delay 

Գինը՝ 0.99$ – անվճար

Երեք մասից բաղկացած վիրտուալ սինթեզատորը հնարավորություն կտա ստեղծել սեփական երաժշտությունը։ Հավելվածն առաջարկում է մի շարք գործիքներ, որոնք ավելի գեղեցիկ հնչողություն կտան ձեր գլուխգործոցին։

 

Vectornator Pro 

Գինը՝ 7.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է գրաֆիկայով զբաղվող օգտատերերի համար։ Չնայած հավելվածը պրոֆեսիոնալ է, բայց մոբայլ տարբերակը ադապտացված  է նաև 64 բիթանի պրոցեսորների հետ։ Գործիքները բազմազան են` գունային տարբեր լուծումներով ներկապնակ, P3 գունային տարածություն և այլն։

Louvre HD

Գինը՝ 1.99$ – անվճար

Արվետսասերների համար նախատեսված հավելվածն առաջարկում է վիրտուալ ճամփորդություն Լուվրի թանգարանում։  Ներկայացված է շուրջ 2300 անուն արվեստի գործ։

Tower of Fortune 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է ստանձնել թոշակառու հերոսի կերպար ու փորձել փրկել ձեր գողացված դստերը։ Յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելուց հետո, կստանաք ոսկե մեդալներ։